ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               

«Մտահոգիչ է, երբ անորակ երաժշտությունը մատուցվում է որպես ազգային երաժշտություն»

«Մտահոգիչ է, երբ անորակ երաժշտությունը մատուցվում է որպես ազգային երաժշտություն»
18.01.2016 | 14:24

Եթերը լցված է անորակ, ցածրարժեք երաժշտությամբ: Հայաստանում, նաև Սփյուռքում ռաբիսն ու փոփ ռաբիսը թվացյալ հաղթարշավ են ապրում: Երբեմն էլ պետական կոչումներ են շնորհվում կասկածելի որակի երգն ու երաժշտությունը տարածող արտիստներին: Իհարկե, հասարակության արձագանքը միանշանակ չէ: Այս մասին անվերջ խոսվում է, գրվում:

Արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՄՀԵՐ ՆԱՎՈՅԱՆԸ խնդրի առնչությամբ նկատեց, որ անցողիկ, թիթեռի կյանք ունեցող երևույթները շատ էլ չեն անհանգստացնում իրեն, մտահոգիչ է, երբ անորակ երաժշտությունը մատուցվում է որպես ազգային երաժշտություն. «Իսկ առհասարակ, եթե մշակույթի պատմությունը դիտարկեք, միշտ կտեսնեք այդ շերտերի գոյությունը: Որոշ ժամանակներում շատ է եղել, որոշ ժամանակներում՝քիչ: Շատի ու քչի հարցն է: Բայց եթե սառը հայացքով նայենք, մեր իրականության մեջ էլ արտառոց բան չկա»: Երաժիշտը համոզված է, որ կենցաղային մշակույթի այն շերտը, որով լցված է մեր առօրյան, կգա էլ, կանցնի էլ: Այն, ինչ մնա, դա է արժեքավորը: «Հարցն այն է՝ մշակույթն ինքը կենսունա՞կ է մեծ գործեր, մեծ արժեքներ, նստավածքային շերտեր գոյացնելու, թե՞ ոչ, այսինքն՝ ի՞նչ է թողնում ժամանակի մեջ: Կարծում եմ, մեր մշակույթը ունակ է, կենսունակ, և այսօր էլ ստեղծվում են մշակութային արժեքներ»,- ընդգծեց Մհեր Նավոյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1722

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ